Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում գործող վրացի զինվորականները ձեռնամուխ են եղել այդ երկրում ԱՄՆ-ի զինված ուժերի եւ կոալիցիայի Բաղրամի խոշորագույն ավիաբազայի վերահսկմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պենտագոնին:

 

ԱՄՆ-ից Վրաստանին լիազորությունների փոխանցման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ամսվա սկզբին:

 

Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում կոալիցիայի խոշորագույն մասնակիցն է: Ընդսմին Թբիլիսին պլանավորում է 750 զինծառայող ուղարկել Աֆղանստանում կոալիցիայի հետագա գործողությունների մասնակցելու համար:

 

Կոալիցիայի ուժերն Աֆղանստանից պետք է դուրս բերվեն մոտ ժամանակներս: Օտարերկրյա զինծառայողները, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, կմնան երկրում տեղական ոստիկանությանն ու բանակին ուսուցանելու համար: Ընդամենը պլանավորվում է երկրում թղնել շուրջ 12 հազար զինվոր:

 

Վրաստանն Աֆղանստանում կոալիցիայի գործողություններին մասնակցում է 2004 թվականից:

 

1976 թվականին կառուցված Բաղրամի ավիաբազան գտնվում է Փարվանի նահանգում՝ Քաբուլից 47 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: