Հաջորդ տարի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կստեղծվի 10 հեկտար տարածք զբաղեցնող արգելավայր, որտեղ Ռուսաստանից և, գուցե, Վրաստանից բերվեն ազնվացեղ եղջերուների 14 առանձնյակներ՝ 3-4 արու, մնացածը` էգ: Այս մասին«Արմենպրես»-ին տրված հարցազրույցում առավել մանրամասն տեղեկացրեց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:


-Պարոն Մանվելյան ինչո՞վ է պայմանավորված ձեր այս նոր նախաձեռնությունը. ի՞նչ նշանակություն ունի կենդանատեսակը Հայաստանի բնաշխարհի համար:


-Մութ տարիներն անտառահատումներով և որսագողությամբ վերացրել են ազնվացեղ եղջերուին: Բնակիչները ասում են, որ երբեմն տեսնում են դրանց, սակայն մեր հետազոտությունները ոչ մի հետք չեն հայտնաբերել: Արգելավայր տեղափոխված առանձնյակների ձագերին համեմատաբար հասուն տարիքում (4-5 տարեկանում) կհագցնենք ռադիո վզնոցներ և բաց կթողնեք բնություն: Սակայն, երբ այդ եղջերուները բազմանան, նրանց Դիլիջանի ազգային պարկի տարածքները բավարար չեն լինի: Այդ նկատառումներով մենք ծրագրում ենք մոտակայքում գտնվող Գանձաքարի և Իջևանի պահպանվող տարածքները իրար միացնել: Դ իլիջանի ազգային պարկում ազնվացեղ եղջերուի վերականգնման ծրագիրը ֆինանսավորում են KFW բանկը, «Օրանժ-Հայաստանը», ինչպես նաև HSBC-ն: 

 

-Վերջերս ավարտին մոտեցավ անտառների տրանսֆորմացիայի ծրագրի դաշտային փուլը: 

 Ինչպե՞ս կգնահատեք կատարվածաշխատանքները:

 

-Անտառի տրանսֆորմացիայի ծրագիրը պաշտոնապես կավարտվի հաջորդ տարի մարտին, սակայն դաշտային աշխատանքները արդեն ավարտել ենք: Մոտ 150 հա տարածքում, որտեղ խորհրդային տարիներին սոճիներից ստեղծված մոնոանտառ էր, փորձեցինք ստեղծել խառը անտառ՝ տնկելով լայնատերև ծառեր, վերջիններս ավելի մոտ են մեր կլիմայական պայմաններին և հույս ունենք, որ մի քանի տարի հետո անտառը կսկսի ձևափոխվել: Սա կարևոր է` և կլիմայի առումով, և կենսաբազմազանության առումով, քանի  որ որքան արհեստական անտառը մոտ է բնականին, այնքան կենդանիներն ու բույսերը համապատասխան անտառում սկսում են ապրել ու աճել:


-Ավարտելով վերոհիշյալ ծրագիրը` ինչպիսի՞ այլ ծրագիր եք պատրաստվում իրականացնել Հայաստանում անտառներին սատարելու համար:


-Հաջորդ տարի սկսելու ենք «Հայանտառ»-ի հսկողության տակ գտնվող տարածքների բարելավման աշխատանքը՝ մասնավորապես 14  արգելավայրերում, որոնք գոյություն ունեն միայն թղթի վրա: Այս ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում, երեք արգելավայրերի օպտիմալացում կատարելով, պետք է միացնենք իրար՝ դարձնելով մեկ ընդհանուր արգելավայր: Միաժամանակ, այդ տարածքներում կստեղծվի համապատասխան պահպանության ռեժիմ՝ կտեղադրվեն արգելափակոցներ, տեղում կաշխատեն ռենջերներ, ովքեր կունենան մեքենաներ և հնարավորություն կունենան ավելի լավ հսկել տարածքները՝ կանխելո վ անտառահատումները:

 

-Ի՞նչ չափորոշիչներով եք ընտրում թե Հայաստանի որ հատվածում եք իրականացնելու աշխատանքներ:


-Մեր կազմակերպությունը հիմնականում կենտրոնացած է Հայաստանի հարավային հատվածում՝ սկսած Խոսրովի արգելոցից մինչև Մեղրի, քանի որ այնտեղ են հովազը, հայկական մուֆլոնը, նաև այդ հատվածը խոշոր կաթնասուների արգելավայր է: Սակայն մենք աշխատում ենք նաև Հայաստանի այլ հատվածներում:

 

-Հաճախ տեղեկանում ենք անտառներում ապօրինի անտառահատումների մասինձեր ծրագրերում կա՞ն աշխատանքներորոնք կնպաստենանտառահատումների դեմ պայքարին:


-Արգելավայրերի կառավարման հարցում «Հայանտառ»-ին օգնելու նպատակով մենք պատրաստվում ենք հզորացնել նորաստեղծ պահպանվող տարածքների բաժինը՝ ապահովելով նրանց հատուկ սարքավորումներով: Ինչի շնորհիվ ավելի հեշտ կլինի զբաղվել հատուկ պահպանվող տարածքների կառավարմամբ: Իրականացնելու ենք նմանատիպ ծրագիր Տաթևի տարածքում: Նախ բարելավելու ենք Սատանի կամրջին հարող տարածքները՝ մաքրելով այն աղբից, բարեգարգելու ենք և ստեղծելու կառավարման մարմին՝ պահակներով, ովքեր հսկելու են տարածքները: Սակայն, մինչ այդ, բնության պահպանվող այս տարածքը պետք է կառավարության կողմից ստանա իր համապատասխան անձնագիրը, որպես կառավարության կողմից վավերացված բնության հատուկ պահպանվող տարածք, և դրանից հետո մենք կկարողանանք իրականացնել մեր աշխատանքը:

 

Վայրի բնության զարգացման և պահպանման աշխատանքներից բացի, ձեր շատ ծրագրեր իրենց մեջ ներառում են տեղի բնակչությանկյանքի պայմանների բարելավումըՀաջորդ տարի ինչպիսի՞ նմանատիպ աշխատանք եք ծրագրում իրականացնել:


-Նաև այս տարի ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի և Բնապահպանության նախարարության հետ համատեղ հատուկ պահպանման տարածքների ստեղծման ծրագրի շրջանակներում Զարգեզուրում ստեղծեցինք «Խուստուփ» արգելավայրը  և «Գնիշիկ»` համայնքային կառավարվող բնության հատուկ պահպանվող տարածք: Վերջինը գտնվում է Նորավանքի մոտակայքում, և այնտեղ ստեղծել ենք այցելուների կենտրոն, հյուրատուն, տուրիստական արահետներ, տեղի համայնքների հզորացման նպատակով աշխատանքներ ենք տարել, որպեսզի բնակչության իրավիճակն ավելի լավանա, որի արդյունքում նորաստեղծ արգելավածը և մոտակա համայնքների բնակչությունը կկարողանան համահունչ զարգանալ: Ինչպես Հայաստանի բնակավայրերի մեծամասնությունում, այս տարածքում ևս արդիական է ջրամատակարարման խնդիրը, որի լուծման նպատակով հաջորդ տարի կիրականացնենք տեղի համայնքներում ջրի խողովակների վերականգնման նախաձեռնություն: Նաև տեղի բնակչության առաջարկով կառուցվելու է խանութ, որտեղ գյուղացիների կողմից ստեղծած մթերքները գեղեցիկ կփաթեթավորվեն և կդրվեն վաճառքի որպես էկոլոգիապես մաքուր արտադրանք:



Հարցազրույցը` Անահիտ Մինասյանի