armsport.amԻտալական «Միլանի» ղեկավարությունը կփորձի վարձակալել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդիին: Այդ մասին հաղորդում է Tmw-ը:

Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիին տպավորել է 24-ամյա ֆուտբոլիստի խաղը: Ակումբների միջեւ պայմանագիրը կարող է նախատեսված լինել կես տարով՝ ֆուտբոլիստին հետագայում ձեռք բերելու իրավունքով:

Ընթացիկ մրցաշրջանում Իլյարամենդին «արքայական ակումբի» կազմում մասնակցել է 19 հանդիպման, սակայն դրանցից շատերում դաշտ է դուրս եկել խաղի վերջնամասում: