Սեւանա լճի ափերին բնավորված թռչնաշխարհի որսն արգելված է օրենքով, տարվա բոլոր եղանակներին, ուստի պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր կփորձեն խանգարել նրանց բազմանալու հնարավորությանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Բյորդլայֆ» /թռչունների պահպանության համաշխարհային միություն/ կազմակերպության Գեղարքունիքի մարզի խնամակալ, «Սեւան Ազգային պարկի» օպերատիվ խմբի տեսուչ Արտակ Սարգսյանը, վերջին տարիներին Սեւանի թռչնաշխարհի տեսակների ու քանակի ավելացման հետ մեկտեղ առաջանում է նաեւ նրանց պահպանության խնդիրը, քանի որ առանձին որսի սիրահարներ, հատկապես գիշերային ժամերին, կրակում են թռչունների խմբերի ուղղությամբ, ինչի հետեւանքով նրանք հաճա խ են ստիպված լինում լքել իրենց բնադրավայրերը եւ անվտանգ բնավորվելու նոր տեղեր որոնել:

 

«Սեւանա լիճը գտնվում է «Սեւան ազգային պարկի» հատուկ պահպանվող տարածքում, որտեղ առհասարակ արգելվում է բազմացող կենդանիների որսը տարվա բոլոր եղանակներին: Սեւանի թռչնաշխարհի դեմ թեկուզ մեկ գնդակ արձակելը կարելի է համարել բարբարոսություն ու հանցագործություն, քանի որ այդ գնդակից ոչ միայն թռչուններ են ոչնչանում, այլեւ մնացած խմբերն էլ խրտնում են ու լքում իրենց բնադրավայրերը, խաթարվում է նրանց հանգիստը, վերարտադրողականությունը: Մնում է հուսալ, ո ր նման մարդկանց հանդեպ կխոսի օրենքն իր ողջ խստությամբ»,-նշեց Արտակ Սարգսյանը:


Խոսրով Խլղաթյան