ՆԱՏՕ-ի մեջ չմտնող բոլոր երկրներից Վրաստանն Է ստանում այդ կազմակերպության ամենամեծ աջակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքով ցուցադրված հարցազրույցի ընթացքում:

 

ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովում, որը տեղի Է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ին, հաստատվել Է միջոցառումների փաթեթ, որը կոչված Է աջակցելու դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանը: Փաթեթի շրջանակներում նախատեսված Է Վրաստանում բացել վարժական կենտրոն, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները:

 

«Վրաստանն այնպիսի աջակցություն Է ստանում, որը ՆԱՏՕ-ն չի ցուցաբերել դաշինքի անդամ չհանդիսացող ոչ մի երկրի: Ոչ մի թեկնածու երկիր չի ունեցել եւ չունի նման աջակցություն: Ես հուսով եմ, որ վրաց ժողովուրդը դա տեսնում Է: Սա պատասխանն Է վրաց ժողովրդի կատարած ընտրությանը եւ նրա ձգտմանը»,-հայտարարել Է Ապատուրայը, հաղորդել Է «Նովոտի Գրուզիա»-ն: