Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 17-ին կհանդիպեն Կարսում:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

 

 

Թուրք նախարարի խոսքով' այդ օրը Կարսի նահանգում տեղի է ունենալու Անդրանատոլիական գազատարի (TANAP) հիմնարկեքը, ինչին, ենթադրաբար, կմասնակցեն նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները: