ՆԱՏՕ-ն չի միջամտի Ուկրաինայի հակամարտությանը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լոնդոն կատարած այցի ժամանակ' փոխանցում է «Комсомольская правда»-ն:

 

«Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և դրանում է կայանում Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամների միջև տարբերությունը, քանի որ անվտանգության երաշխիքները տարածվում են դաշինքի անդամների վրա»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը' Sky News-ին տված հարցազրույցում:

 

Նա նշել է, որ այժմ ամենակարևորը Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելն է, որը նախատեսում է հրադադարի ռեժիմի պահպանում, ճակատից ծանր սպառազինության դուրսբերում և երաշխիք առ այն, որ դա կատարվում է պատշաճ մոնիտորինգի պայմաններում: