«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրն՝ ամփոփ.
Լեոնիդ Սլուցկին դատապարտում է 1915 թվականի դաժան ոճրագործությունը
ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին դատապարտում է հայերի նկատմամբ 1915 թվականի կատարված դաժան ոճրագործությունը:
Այս մասին Լեոնիդ Սլուցկին հայտնեց Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի մեծ պավիրակություն ՌԴ-ից՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Մենք ցավակցում ենք ձեզ և համայն աշխարհին ևս կոչ անում ցավակցել այն դեպքերի համար, որ կատարվեցին 1915 թվականին, ճանաչել ու դատապարտել մարդկության դեմ կատարված այդ դաժան ոճրագործությունը»,-նշեց Լեոնիդ Սլուցկին:
***
Լոզանում մեկնարկել Է «վեցյակի» և Իրանի ԱԳ նախարարների նիստը
Շվեյցարիայի Լոզան քաղաքում մարտի 30-ին սկսվել Է միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի ԱԳ նախարարների լիագումար նիստը՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրին՝ տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանդիպմանը մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ՉԺՀ-ի, Իրանի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Սերգեյ Լավրովը, Ֆիլիպ Համոնդը, Վան Ին, Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Նախօրյակին Քերին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ առայժմ վստահ չԷ, որ ներկայում կարող Է Իրանի հետ համաձայնություն ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ Լավրովը եւ Քերին Լոզանում կայացած հանդիպմանը քննարկել են իրանական միջուկային ծրագիրը եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը:
«Կողմերը քննարկել են «վեցյակ»-Իրան բանակցային փուլի ընթացքը, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել այն բանի շուրջ, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել ի շահ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության համապարփակ կարգավորման»,- ասված է Facebook-ում ՌԴ ԱԳՆ-ի աջում զետեղված հաղորդագրության մեջ:
Լավրովը նաեւ մասնակցել է «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) համակարգող նիստին՝ նախարարների մակարդակով:
Կողմերը փորձում են ընդհանուր հայտարարի գալ մինչ այժմ չկարգավորված մի քանի հարցերի շուրջ, որոնք խոչընդոտում են Թեհրանի հետ համապարփակ համաձայնագրի կնքմանը:
***
«Ես էլի նույն Սարգիսն եմ». Հակառակորդի հետ մարտում վիրավորված Սարգիս Գաբրիելյանը պատմում է մարտի մասին
«Ես էլի նույն Սարգիսն եմ». Հակառակորդի հետ մարտում վիրավորված Սարգիս Գաբրիելյանի զրույցն Առաջին ալիքի հետ.
***
«ԵՏՄ-ում միասնական արժույթի մասին խոսելու համար դեռ պետք է երկար ճանապարհ անցնել». Տատյանա Վալովայա
Եվրասիական միության տարածքում միասնական արժույթի ստեղծման համար դեռևս շատ աշխատանք կա կատարելու: Այս մասին Երևանում անցկացվող «ԵՏՄ շուկան առանց խոչընդոտների» քննարկման ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: Նրա խոսքով' մինչ ընդհանուր արժույթի մասին խոսելը պետք է երկար ճանապարհ անցնել: «Պետք է լինեն հիմքեր, որ ձևավորվի այդ արժույթը:
Երբ նայում ենք Եվրամիության փորձը, այն եվրոն որպես միասնական արժույթ ընդունեց 2001 թվականին, սակայն այդ արժույթի մասին առաջին անգամ խոսվել էր դեռևս 1980-ականներին: Մինչ արժութային միություն ստեղծելը, պետք է ստեղծենք ամուր տնտեսական միություն: Այն աշխատանքը, որ ներկայումս տանում ենք միության ներսում խոչընդոտների վերացման համար թեև տեխնիկական է, սակայն կարևոր: Նախ պետք է ստեղծենք միացյալ ներքին շուկա, ապա լիարժեք տնտեսական միություն, որից հետո քննարկենք միասնական արժույթի անցնելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Վալովայան:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի ՌԴ ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել էր, որից տուժեցին գործընկեր պետությունները: «Հասկանալի էր, որ Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտահանողները տուժում էին ռուբլու արժեզրկումից: Եթե նույնիսկ երկրները չլինեին ընդհանուր տնտեսական տարածքում, նրանց վրա ռուբլու արժեզրկման ազդեցությունը նույնն էր լինելու: Տարբերությունը հիմա այն է, որ միության անդամ պետությունները կարող են միասին լուծումներ գտնել նման խոչընդոտների համար»,- ասաց ԵՏՀ կոլեգիայի անդամը:
Տատյանա Վալովայան նշեց, որ միասնական արժույթի անցնելու համար ԵՏՄ անդամ պետությունները դեռ պետք է արժութային կոորդինացիայի և ֆինանսական համակարգի վերափոխումների ճանապարհ անցնեն:
2015թ. հունվարից սկսեց գործել Եվրասիական տնտեսական միությունը, որի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: