Թաիլանդի իշխանությունները բանտարկյալների ընդգրկուն համաներում են հայտարարել ի պատիվ արքայադուստր Մահա Չաքրի Սիրինդհոռնի ծննդյան օրվա, որի 60 տարին լրանում Է ապրիլի 2-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին հաղորդել Է «Թայ Փի բի Էս»-ը:

 

Համաներումն, ինչպես սպասվում Է, կվերաբերի 35 հազար կալանավորների: Դրա շրջանակներում մահապատժի դատապարտվածների համար պատիժը կփոխարինվի 50 տարվա ազատազրկմամբ՝ դրա հետագա կրճատման իրավունքով:

 

Ազատ կարող են արձակվել այն դատապարտյալները, որոնք տառապում են ծանր հիվանդություններով, որոնք բանտում անցկացրել են իրենց ժամկետի կեսը կամ առնվազն երեք տարի: Համաներումը վերաբերում Է նաեւ 60-ից բարձր տարիքի բանտարկյալ կանանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: