Հունաստանը համաձայն չԷ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ապրիլի 8-ին Մոսկվա կատարելիք այցի առնչությամբ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
Կառավարության ղեկավարը նշել Է, որ հնարավորություն կա երկու երկրների միջեւ առեւտրական կապերը բարձրացնելու նոր մակարդակ: «Մենք կարող ենք Էական համագործակցություն հաստատել, որը Հունաստանին հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական ապրանքներ արտահանելու Ռուսաստանի Դաշնություն,- ընդգծել Է Ցիպրասը:- Դուք գիտեք, որ վերջին տարիներին այս հարաբերություններին հարված հասցվեց այն պատճառով, որ իմ երկրում նախորդ կառավարությունները չարեցին այն, որ կարող Էին անել՝ խուսափելու համար պատժամիջոցների, իմ կարիքով, անիմաստ քաղաքականությունից՝ Ու կրաինայի հետ կապված լարվածության պատճառով: Դրա հետեւանքը դարձավ նաեւ հունական գյուղատնտեսական ապրանքների վրա սահմանված բռնարգելքը, ինչն Էական վնաս հասցրեց Հունաստանի տնտեսությանը»:
Հունաստանի վարչապետն ընդգծել Է, որ «տնտեսական պատերազմը՝ որպես իսկական պատերազմի շարունակություն, փակուղային քաղաքականություն Է»: «Ես դիվանագիտության կողմնակից եմ,- ասել Է Ցիպրասը:- Շատ կարեւոր եմ համարում Մինսկի համաձայնությունների իրագործումը: Կարծում եմ, որ անհրաժեշտ Է հնարավորինս ամեն բան անել Ուկրաինայում լարվածությանը վերջ դնելու համար»: Ռուսաստանի եւ Հունաստանի հարաբերություններն ունեն մեծ ներուժ, ամենից առաջ, Էներգետիկայի եւ զբոսաշրջության բնագավառում, հայտարարել Է Ցիպրասը:
Նա նշել Է, որ այցը Մոսկվա նոր հիմք կդնի ռուս-հունական հարաբերությունների համար: «Դա ռուս-հունական հարաբերությունների իրական վերագործարկման, դրանց նոր խթան հաղորդելու հնարավորություն Է, հարաբերություններ, որոնք շատ խորն արմատներ ունեն պատմության մեջ եւ որոնք կոփվել են մեր ժողովուրդների համատեղ պայքարում»,- ընդգծել Է Ցիպրասը: