Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացման աստիճանը դեռևս չի համապատասխանում հանրապետության ակնկալիքներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

«Մենք մտադիր ենք մասնակցել այդ կազմավորմանը, որովհետև հեռանկարում տեսնում ենք, որ դա կարող է շահաբաժիններ բերել Բելառուսին: Բայց, ցավոք, այս փուլում չի կարելի ասել, որ այդ Միության շրջանակներում ինտեգրացման աստիճանը համապատասխանում է մեր ակնկալիքներին»,- նշել է Մեկեյը The Washington Post թերթին տված հարցազրույցում:

 

 

Դրա հետ մեկտեղ նա ասել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում գործընկերները զգուշությամբ են վերաբերվում հետագա քաղաքական կամ ռազմական ինտեգրացմանը: «Մենք այդ կազմավորումը տվյալ փուլում դիտում ենք որպես տնտեսական կազմավորում, որը պետք է կոնկրետ օգուտներ բերի այդ Միության բոլոր մասնակիցներին»,- ընդգծել է Բելառուսի ԱԳ նախարարը:

 

 

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Մակեյը նշել է, որ «մեր միջև ինտեգրացման աստիճանը շատ բարձր է»: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, նա ուշադրություն է դարձրել ռուսականէներգակիրներից Բելառուսի կախվածության վրա: «Գուցեև Ռուսաստանից Բելառուսի տնտեսական կաշվածությունը երբեմն չափազանց մեծ է լինում, քանի որ մենք կախված ենք Ռուսաստանից էներգակիրների մատակարարումներից»,- հավելել է նախարարը: