Սաուդյան Արաբիայի արքայազն ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ընթացքում նախագծեր իրականացնելու հետաքրքրություն է հայտնել, գրում է apsny.ge-ն:

 

 

«Մենք նախատեսում ենք սկսել ներդրումային նախագծերի իրականացումը Վրաստանի տարածքում և անհամբերությամբ սպասում ենք կոնկրետ գործողություններին անցնելուն»,- նշել է արքայազնը:

 

 

Բարձրաստիճան հյուրի խոսքով՝ ինքն արդյունավետ քննարկում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ՝ երկրում տնտեսական վիճակի և ներդրումային գործունեություն իրականացնելու համար կառավարության ստեղծած բարենպաստ պայմանների մասին: