Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ս.թ. հուլիսի 22-ին մի շարք պետական մարմինների և Հայաստանում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն:

 

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ավիատոմսերի սակագների նվազեցման, չվերթները գիշերային ժամերից ցերեկվա ժամերին տեղափոխելու վերաբերյալ հնարավորությունները:

 

 

Առաջին հարցի վերաբերյալ ավիաընկերությունների հայաստանյան ներակայացուցիչները նշեցին, որ դրա իրագործումը խնդրահարույց է, սակայն կներկայացնեն իրենց գլխամասային գրասենյակներ առաջարկություն՝ ուսումնասիրել գիշերային ժամերի չվերթները ցերեկային ժամերի տեղափոխելու հնարավորությունները: Բացի դա ավիաընկերությունների ներակայացուցիչներին առաջարկվեց ներկայացնել իրենց կողմից սահմանված տոմսերի գները մինջև ս.թ. օգոստոսի վերջ: