Սիրիայի Արաբական Հանրապետության տեղեկատվության նախարի քաղաքական խորհրդատուն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում տրամադրված աջակցության համար: Իր ելույթում նա ասել է, որ Սիրիայում ռուսական օդուժի ավիահարվածները կօգնեն ահաբեկչության դեմ պայքարում, և որ Դամասկոսը դիմել է ՌԴ-ին' Սիրիայում հակամարտության կարգավորման համար ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով:

 

«Դամասկոսը վաղուց արդեն սպասում է այդ օգնությանը», - ասել է Ալի ալ-Ահմադին և հավելել. «Երբ Ռուսաստանի կառավարությունը գալիս է օգնության սիրիական բանակին, հատկապես օդուժի միջոցով, դա շատ է օգնում սիրիական բանակին' երկիրը փրկելու համար: Հատկապես, որ այդ ամենը տեղի է ունենում սիրիական կառավարության խնդրանքով»: