Բելառուսի առաջնության 9-րդ տուրում Մինսկի «Դինամոն» տնային խաղում 4-1 հաշվով առավելության է հասել Բրեստի «Դինամոյի» նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը եղել է դաշտի տերերի մեկնարկային կազմում ու փոխարինվել է 73-րդ րոպեին:

Եդիգարյանը հանդիպմանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: