Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 7-14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է մեկ երկրաշարժ:

 

 

Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին Գավառ քաղաքից 14 կմ դեպի հարավ, ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ (մագնիտուդ 2.4) : Ստորգետնյա ցնցումները, մասնավորապես, զգացվել են Գավառ և Մարտունի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

 

 

Տարածաշրջանում նույն ժամանակահատվածքում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Հոկտեմբերի 7-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 49 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հաջորդ օրը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) գրանցված ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայի Վան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հոկտեմբերի 10-ին նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք: