Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում 5:1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»:
18-րդ րոպեին Իլքայ Գյունդողանի փոխանցումից հետո Պիեր Էմերիկ Օբամեյանգը բացեց հանդիպման հաշիվը, երեք րոպե անց Կագավայի արդյունավետ խաղից հետո Մարկո Ռոյսը կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը:
33-րդ րոպեին Ռոյսը հերթական գոլը հեղինակեց, գոլային փոխանցում կրկին կատարեց Կագավան: Երկրորդ խաղակեսում հյուրերի ֆուտբոլիստներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը` 49-րդ րոպեին աչքի ընկավ Ռաուլ Բաբադիլյան:
Դորտմունդցիները, սակայն 85-րդ գոլային առավելությունը կրկին հասցրին երեքի, իր երկրորդ գոլը հեղինակեց Օբամեյանգը: Իսկ խաղավարտին Օբամեյանգը հեթ-տրիկ ձևակերպեց` հաշիվը դարձնելով 5:1:
Այս հաղթանակից հետո դորտմունդցիները 23 միավորով զբաղեցնում են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Առաջատար Մյունխենի «Բավարիան» իր ակտիվում ունի 30 միավոր:
Նշենք, որ Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր հանդիպմանը: