ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 9-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 280 դեպք: Սերգեյ Ազարյանը զեկուցել է նաև մարզերում կազմակերպվող ուսումնավարժանքների մասին:

 

Խորհրդակցության ընթացքում ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը նեկայացրել է ՀՀ մարզերում և Երևանում եղանակի կանխատեսումը: Ծառայության պետը հայտնել է, որ առաջիկա օրերին սպասվում են տեղումներ:

 

ՀՀ ՏԿԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյան նշել է, որ շարունակվում են ազդարարման համակարգի տեղադրման աշխատանքները:

 

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը զեկույցի ընթացքում նշել է, որ նոյեմբերի 12-ին Ստեփանավանում տեղի կունենա «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող տարածաշրջանային հանդիպում:

 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։