«Բավարիան» հաղթում է գրեթե յուրաքանչյուր խաղում, և հենց դա էլ մեր խնդիրն է հանդիսանում: Այս մասին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխաել Ցորկը՝ ընդգծելով, որ մյունխենցիների հետ Բունդեսլիգայի առաջատար դիրքի համար պայքարելը բարդ է:

«29 միավորով մենք ներկայումս կգլխավորեինք Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի մրցաշարային աղյուսակներում: Գերմանիայի առաջնությունում, սակայն, հանդես է գալիս «Բավարիան»: Նրանք հաղթում են գրեթե յուրաքանչյուր խաղում, և հենց դա էլ մեր խնդիրն է հանդիսանում»,- Ցորկի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Բունդեսլիգայի 12 տուրից հետո դորտմունդցիները 29 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում են: Առաջատար «Բավարիան» իր ակտիվում ունի 34 միավոր: