Այսօր լրանում է Ավետիսյանների սպանության մեկ տարին:

 

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում իրենց տանը սպանվեցին ընտանիքի վեց անդամները: 

 

Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը),
Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։

 

Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ):

 

Ավետիսյանների դաժան սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Սպանությունից արդեն մեկ տարի է անցել, սակայն մինչ այժմ կասկածելի է մնում, թե ինչո՞ւ կատարվեց այդ հանցագործությունը, ի վերջո ո՞րն էր սպանության իրական դրդապատճառը: