«Իսլամական պետության» ահաբեկիչները դաժանորեն մահապատժի են ենթարկել երկու պատանդների:

 

Ռաքքայում ֆանատիկոսները նախ սպանել են տղամարդկանց, ովքեր կասկածվում էին լրտեսության մեջ՝ ի օգուտ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի:

 

Այնուհետև զոհերին խաչել են հրապարակում, այնպես, որպեսզի բոլոր մարդիկ տեսնեն, թե ինչ կարող է տեղի ունենալ լրտեսների հետ: Որոշ իսլամիստներ սելֆի են արել արյունաշաղախ մարմինների ֆոնին: