Արդեն ընթացիկ ամսին կայանալիք հանրաքվեի արդյունքներով Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում երկրում կարող Է սահմանվել բալերի միգրացիոն համակարգ՝ Կանադայում եւ Ավստրալիայում գործող բալերի օրինակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է եվրասկեպտիկների առաջնորդների՝ The Times թերթում հրապարակված ուղերձում, որն ստորագրել են արդարադատության նախարար Մայքլ Գոուվը, Լոնդոնի նախկին քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը եւ քաղաքական այլ գործիչներ:

 

 

Հիշյալ համակարգի համաձայն՝ մուտքի բարենպաստ ռեժիմ կստեղծվի այն օտարերկրացիների համար, ովքեր ունեն Մեծ Բրիտանիայի համար դեֆիցիտային մասնագիտություններ. բժիշկների, որակյալ բուժքույրերի, ուսուցիչների, ինժեներների եւ ուրիշների համար: Բոլոր աշխատանքային միգրանտները պետք Է ապացուցեն իրենց մասնագիտական վարպետության բարձր մակարդակը, ինչպես նաեւ լավ խոսեն անգլերեն, եթե նրանց գործունեության տեսակն ամենօրյա հաղորդակցություն Է ենթադրում:

 

 

«Մինչեւ հաջորդ ընդհանուր ընտրությունները (2020 թվականին) մենք կստեղծենք միգրացիայի ոլորտում բալերի սեփական համակարգը՝ ավստրալականի համանմանությամբ,- ասված Է The Times-ի հրապարակած ուղերձում:- Այդպիսով, վերջ կտրվի այն պրակտիկային, ըստ որի Եվրամիության բոլոր բնակիչներին Միացյալ Թագավորությունում ինքնաբերաբար բնակության եւ աշխատանքի իրավունք Է տրամադրվում», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: