«Բանանցի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հեռացել է ակումբից: Այս մասին Чемпионат-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ասխաբաձեն:

«Բաժնետերերի հետ նախագծի իրականացման պամանավորվածությունն ու Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելը կատարված է: Ես վերադառնում եմ Ռուսաստան»,-նշել է Ասխաբաձեն:

Հիշեցնենք, որ «Բանանցը» նվաճել է Հայաստանի գավաթը և Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել:

«Բանանցի» պաշտոնական կայքի հետ զրույցում Ասխաբաձեն նշել է.

«Շնորհակալ եմ ողջ թիմին և աշխատակիցներին՝ կատարված աշխատանքի համար: Ստեղծված է հիանալի կոլեկտիվ, որն ի զորու է լուծել իր առջև դրված խնդիրները: Ինձ համար շատ հաճելի էր աշխատել լավ մակարդակի պրոֆեսիոնալների հետ և մեր տիտղոսն ու Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելը դրա ապացույցն են: Ընձեռված հնարավորության և պրոֆեսիոնալ մոտեցման համար շնորհակալ եմ նաև ակումբի բաժնետերերին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»