«Այն մարդիկ, ովքեր մտածում են ճանապարհ անցնել-չանցնել «Հայազն»-ի հետ, ուզում եմ ասել՝ սիրելի ընկերներ, այդ հարցին պատասխանելուց առաջ կխնդրեմ ինքներդ ձեզ մի հարց տալ՝ պատրա՞ստ եք արդյոք ճանապարհ անցնել մի քաղաքական ուժի հետ, որը գնալու է մինչև վերջ»։ Այսօր «Հայազն» կուսակցության երրորդ համագումարի ժամանակ նման հարցադրում արեց կուսակցության անդամ Դավիթ Խոսրովյանը։ 

 

Նա նշեց, որ Սահմանադրությամբ ՀՀ-ն ինքնիշխան, սոցիալական և ժողովրդավարական պետություն է. «Բայց այն, որ Հայաստանը ինքնիշխան պետություն չէ, ռուսաստանյան ցանկացած պաշտոնյա կարճ ժամանակահատվածում մեզ կհամոզի։ Տեսնելով մեր արտագաղթի տեմպերը, համոզվում ենք, որ սոցիալական պետություն չէ»,- նշեց Դավիթ Խոսրովյանը։ 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։