Ադբեջանական կողմը փորձել է ուկրաինական լրատվամիջոցներին հակահայ քարոզչության խոսափող դարձնել: Հիշեցնենք, որ 2013թ. Ուկրաինան նախագահում է ԵԱՀԿ-ում:

«Խոջալուի իրադարձությունների» նախօրեին ադրբեջանական կողմը ավանդաբար հանդես է եկել հակահայ հրապարակումների հերթական «խմբաքանակով»: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան պատրաստած հոդվածներից մեկը հրապարակվել է պետական գործակալությունում:

Հոդվածը լի է իբր հայերի կողմից իրականացված հրեշավոր հանցագործությունների մասին նկարագրություններով: Սակայն չկա որեւէ հղում Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի' չեխ լրագրողուհի Դանա Մազալովային տված 1992թ. ապրիլի 2-ի հարցազրույցին, որտեղ Ադրբեջանի նախկին նախագահը նշում է, թե Խուջալուի ողբերգության մեղքը Ադրբեջանի ժողովրդական ճակատի վրա է: Հոդվածում որեւէ ակնարկ չկա նաեւ Սումգայիթի, Բաքվի եւ Կիրովաբադի հայերի ջարդերի մասին:

Ինչեւէ, մնում է հուսալ, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը կջանա վերականգնել արդարությունը եւ ուկրաինական լրատվամիջոցների միջոցով հանրությանը կհասցնի այդ օրերի մասին ճշմարտությունը: