ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտնել Է, որ փետրվարի 3-ին եւ 4-ին հակամարտությունների լուծման եւ ոստիկանական հարցերի գծով փորձագետների Է ուղարկելու Կիեւ:
«Հակամարտությունների կանխման կենտրոնի եւ ոստիկանական ստորաբաժանման փորձագետները Ուկրաինայի իշխանությունների հետ կգործակցեն այն բնագավառներում, որտեղ ԵԱՀԿ-ի քարտուղարությունն արդեն մանդատ ունի, եւ նրանք կաշխատեն հետագա գործողությունների պլանավորման վրա»,-ասել Է Զանիերը՝ ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված հատուկ նիստի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Զանիերը պարզաբանել Է, որ այսօր Կիեւ Է ուղեւորվում երեք մարդ: ԵԱՀԿ-ի դիտորդական լիարժեք առաքելությունը զգալիորեն ավելի մեծ թվով մարդիկ կպահանջի: «Դիտորդական առաքելության թվաքանակը կոնսուլտացիաների առարկա կլինի: Արդյունավետ գործելու համար այն պետք Է ունենա ավելի քան մի քանի տասնյակ մարդ»,-ասել Է Զանիերը: