Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ եռակողմ կոնտակտային խումբը չկարողացավ կազմակերպել տեսակոնֆերանս աշխարհազորայինների հետ: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
«Ցավոք սրտի, աշխարհազորայինների հետ նախատեսվող տեսակոնֆերանսը, որը նպատակ ուներ հասնել բանակցությունների ու հրադադարի հարցում համաձայնության և որը համաձայնեցված է ամենաբարձր միջազգային մակարդակով, չի կայացել: ԵԱՀԿ-ն խիստ մտահոգված է իրավիճակի այսպիսի ընթացքից: Ըստ կոնտակտային խմբի' այս ամենը վկայում է այն մասին, որ աշխարհազորայինները ցանկութուն չունեն մասնակցելու բանակցություններին՝ փոխադարձ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով»,- ասվում է ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը' չսպասելով Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի ռեժիմի հաստատմանը, ԵԱՀԿ դիտորդներին հրավիրել էր սահմանային «Դոնեցկ» և «Գուկովո» անցակետեր' դիտարկում իրականացնելու: