Mediamall.am-ը ամփոփում է այսօր՝ հոկտեմբերի 3-ի աշխատանքային երկուշաբթին:

 

Առավոտյան ողջ մեդիան ամփոփում էր երեկ՝ հոկտեմբերի 2-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

 

Ամփոփենք արդյունքները մեկ տողով, իսկ մանրամասները՝ կարդացեք ակտիվ հղումներով:

 

Սևանում գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը պարտություն է կրել:



Արթիկում Մխիթար Վարագյանը 160 ձայնի առավելությամբ հաղթել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված ԲՀԿ-ական Մ. Պետոյանին:

 

Գյումրիում հաղթանակ է տարել «Բալասանյան» դաշինքը, և քաղաքապետ է վերընտրվել Սամվել Բալասանյանը:

 

Վանաձորում Մամիկոն Ասլանյանը չնչին առավելությամբ հաղթել է  Քրիստ Մարուքյանին:

 

Օրվա երկրորդ կեսին, մոռացվեց ՏԻՄ ընտրությունների թոհուբոհը, երբ ՀՀ Նախագահի հրամանագրերը հրապարակվեցին:

 

ՀՀ Պաշտպանության նախարար նշանակվեց Վիգեն Սարգսյանը:

 

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվեց ՀՀ ԱԳ գործող նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվեց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը, իսկ Արմեն Գևորգյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնում փոխարինելու եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, իսկ Յուրի Խաչատուրովին ԳՇ պետի պաշտոնում կփոխարինի Մովսես Հակոբյանը:

 

Օրվա բոլոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին և ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: