Mediamall.am լրատվական գործակալությունը ամփոփում է անցնող շաբաթն ու ներկայացնում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:

 

Երկուշաբթի՝ Սեպտեմբերի 19-ին, մեդիա աշխարհն ու համացանցը քննարկում էր նախորդ օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները:

 

Էջմիածինում քաղաքապետ վերընտրվեց Կարեն Գրիգորյանը, Աշտարակում քաղաքապետ դարձավ երիտասարդ գործարար Թովմաս Շահվերդյանը, Ապարանում քաղաքապետ վերընտրվեց գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանը:Մասիս քաղաքում քաղաքապետ ընտրվեց երիտասարդ գործարար Դավիթ Համբարձումյանը: Ընտրություններում աննախադեպ արդյունք գրանցվեց Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում, որտեղ հաղթեց ընդդիամադիր՝ ՔՊ կուսակցության երիտասարդ ներկայացուցիչ 29 ամյա Գարիկ Սարգսյանը:

 

Ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, Մասիս քաղաքի նորընտիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հանդես եկավ կոչով, և շնորհակալություն հայտնեց իրեն ձայն տված քաղաքացիներին:

 

Սեպտեմբերի 19-ին, ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիային ներկայացվեց նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

 

Վերլուծաբան Դավիթ Բաբանովը եկել է այն եզրահանգման, որ առաջիկայում Հայաստան կվերադառնա ՀՀՇ վարչության նախկին նախագահ, ՀՀ ՆԳՆ նախկին նախարար, գրող-հրապարակախոս Վանո Սիրադեղյանը: Մանրամասները կարդացեք նրա՝ Վանոն վերադառնում է… հրապարակումը:

 

Վրույր Փենեսյանը գտել է Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու նոր տարբերակներ, թե որոնք են դրանք, կարող եք ծանոթանալ հրապարակումը ընթերցելով:

 

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 20-ին, օրը սկսվեց սկանդալով: ՀՀ աարդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օգնականը՝ Աննա Գևորգյանը, Facebook սոցցանցում գրառում կատարեց այն մասին, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պրոֆեսիոնալ չէ: 

 

Այնուհետև Աննան ծավալուն հարցազրույց տվեց Lurer.com-ի լրագրող Քրիստինա Աղալարյանին, որտեղ «պատասխանատու կերպով հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի բերած կադրերն իր պրոֆեսիոնալիզմը չունեն»: Սկանդալային հարցազրույցը կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Սեպտեմբերի 20-ին ցնցվեց ողջ հանրապետությունը: Կայծակնային արագությամբ տարածվեցին լուրեր, որ սպանվել է Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդին:

 

Գյումրիում տեղի ունեցածը սպանություն էր, թե ինքնասպանություն, կորոշի նախաքննությունը: Նշենք, որ ՀՀ ԿԱ ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվել և հարուցվել է քրեական գործ՝ «Ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

 

Սեպտեմբերի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրերով պաշտոններից ազատվեցին և նշանակվեցին նոր նախարարներ: Այսպես: ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար նշանակվեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակից Վահան Մարտիրոսյանը:

 

Աշխատանքից ազատվեց ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որին այդ պաշտոնում փոխարինելու է գալիս ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Վարդան Արամյանը:

 

Աշխատանքից ազատվեց նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 

 

Իրենց պաշտոններում վերանշանակվեցին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, և ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, որը նշանակվեց նաև փոխվարչապետի պաշտոնում:


Lurer.com կայքի վերլուծաբան Սարգիս Հակոբյանը, անդրադառնալով սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած պարգևատրման արարողությանը, նկատում է. Սպասված արդյունք' արժանի պարգևատրություն:

 

ԲՀԿ-ում էլ սերնդափոխություն է հասունանում: Երեքշաբթի այս մասին հայտարարեց նախկին ԲՀԿ-ական, ՀՀ Սոցիալական ապահովության նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը: Վերջինիս հետ հարցազրույցը՝ կարդացեք այստեղ:


Սեպտեմբերի 21, Չորեքշաբթի: Ամբողջ հայ ժողովուրդն այս օրը նշեց ՀՀ Ակախության 25 -րդ տարեդարձը:

 

Տոնական օրը սկսվեց Հանրապետության հրապարակում տեղի ունեցած, ՀՀ պատմության մեջ նախադեպը չունեցող զորահանդեսը:

 

Զորահանդեսին ի թիվս այլ զինտեխնիկայի, ցուցադրվեցին վերջերս ՀՀ ԶՈՒ-ում մարտական հերթապահության անցած «Իսկանդերները», որոնք հարևան հակառակորդի մոտ խուճապ են առաջացրել:


Անկախության տոնը լուսանկարներով կարող եք դիտել այստեղ:


ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, խորհրդանշական կոչով հանդես եկավ: Նա դիմեց ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի մայրիկին՝ Գրետա Մայրիկին:

 

Սիրելի´ Գրետա մայրիկ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ սրբազնագույն տոնի' ՀՀ անկախության օրվա կապակցությամբ:


Ամբողջին՝ ծանոթացեք այստեղ:


Սեպտեմբերի 22, Հինգշաբթի: Օրը սկսվեց Կառավարության հերթական նիստով: ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորեց նախարարներին՝ Պրիմիտիվ գողությունը վերացրե՛ք: Վարչապետի հայտարությունը՝ կարդացեք այստեղ:


Կառավարության նույն  օրվա նիստում, որոշում կայացվեց վերացնել ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովը նկատել է, որ հակամարտություն կա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մեջ: Թե ինչ «Լուռ հակամարտություն» կա երկրի բարձրաստիճան ղեկավարների մեջ, կարդացեք վերլուծությունը


23 Սեպտեմբեր, Ուրբաթ: Նախ, օրվա մամուլը մի քանի տեղեկություններ հաղորդեց: Սերգո Կարապետյանը հրաժեշտի ժամանակ հուզվել է: «Ժողովուրդ» օրաթերթն էլ նկատել է, որ Կարեն Կարապետյանը ցանկալի անձ չէ շատերի համար:

 

Նոր ներդրումներ և աշխատատեղեր: Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Հայաստանում բացվել է  «Եվրոմոթորս»-ի BMW և Mini ապրանքանիշերի ցուցասրահը, որը իր մեծությամբ և շքեղությամբ չի զիջում մյուս երկրների ցուցասրահներին:

 

Ուրբաթ երեկոյան էլ ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ հայտնաբերվել է նմանը չունեցող վտանգավոր հանցախումբ: Թե ինչի մասին է խոսքը՝ կարդացեք այստեղ:

 

ՀՀ Պաշտպանության նախարարությունում էլ սկանդալ է հասունանում: Մանրամասները՝ Սկանդալ ՊՆ-ում:


24 Սեպտեմբեր, Շաբաթ: «Սասնա ծռեր» խմբի անդամները կմնան կալանքի տակ: Թե ինչու, կարդացեք այստեղ:


Տևական ժամանակ է, ինչ միմյանց կարծես թե ոչնչացնում են ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը: 


Այս առումով, Lurer.com լրատվական գործակալության վերլուծաբան Սարգիս Հակոբյանը գրում է.


Երեկվա պոտենցիալ դաշնակիցները այսօր դարձել են անհաշտ թշնամիներ ու խնդիրը ոչ Վանաձորի, ոչ էլ հանրապետության ընդդիմադիր ձայների համար պայքարը չէ: Փաշինյան-Մարուքյան «մենամարտը» մեկ «հանդիսատես» ունի, ով գտնվում է Բաղրամյան 26-ում, սակայն արդեն ժամանակավրեպ է համարում իր երբեմնի «զինվորների» գզվռտոցին հետևելը:

 

Սարգիսյ Հակոբյանի վերլուծությունը կարդացեք ԱՅՍՏԵՂ:

 

Սրանք էին անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, որոնց Դուք կարողանում եք ծանոթանալ Mediamall.am լրատվական կայքի միջոցով: