Մալիի հյուսիսում գտնվող Գաո քաղաքում հինգշաբթի օրը ֆրանսիական և մալիական զինվորականների իրականացրած համատեղ հատուկ օպերացիայի ընթացքում սպանվել է 15-20 իսլամիստ: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը' հղում կատարելով ֆրանսիական բանակի գլխավոր շտաբին: Ինչպես հաղորդվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, մալիական զինվորականները ֆրանսիական ուժերի աջակցությամբ հինգշաբթի օրը հաջող օպերացիա են իրականացրել ահաբեկիչ իսլամիստների ոչնչացման համար Մալիի հյուսիսում գտնվող ամենախոշոր քաղաքում' Գաոյում: «Հաջող օպերացիայի» արդյունքում երկու ֆրանսիացի զինվորական թեթև վնասվածք է ստացել: Վիրավորվել է նաև 4 մալիացի զինվորական: