ՀՀ Սյունիքի մարզի Վարդավանք համայնքում ընտրություններ կանցկացվեն: Վաղը՝ կառավարության հերթական նիստում, կորոշվի Սյունիքի մարզի Վարդավանք համայնքի ղեկավար Գարեգին Կոստանդյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Վարդավանք համայնքի ղեկավար Գարեգին Կոստանդյանը մահացել էր ավտովթարից՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին։

 

Կառավարությունը կորոշի 2017 թվականի փետրվարի 12-ին Սյունիքի մարզի Վարդավանք համայնքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: