Ֆրանսիայի «Ֆլամանվիլ» ատոմակայանի երկու էներգաբլոկներից մեկը կանգնեցվել է հովացման համակարգում արտահոսքի հայտնաբերման պատճառով: Այս մասին ասված է Electricite de France (EDF) էներգետիկական ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է Le Figaro թերթը:

 

«Առավոտյան ժամը մոտավորապես 06:00-ին (Երեւանի ժամանակով 09:00-ին) ատոմակայանի աշխատակիցները ձեռնամուխ են եղել երկրորդ էներգաբլոկի կանգնեցմանը՝ ռեակտորի սահմաններից դուրս սարքաշղթայում ջրի արատահոսքի հայտնաբերումից հետո,- պարզաբանել են ընկերությունում:- Ջուրը հովացման սարքաշղթայում ստացվում է ծովից»:

 

«Իշխանությունները եւ միջուկային անվտանգության պատասխանատու մարմիններն արդեն իրազեկված են պատահարի մասին»,- նշված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: