Էլք գետում քիմիական նյութերի արտահոսքի հետևանքով Ամերիկայի Վիրջինիա նահանգի արևմտյան շրջանում մոտ 300.000 բնակչի արգելվել է օգտագործել ծորակի ջուր: Փակվել են նաև դպրոցները, սրճարանները և ռեստորանները:

 

Նահանգի 9 շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն: Խանութներում շշալցված ջրի համար հերթեր են գոյացել: Բնակիչներին զգուշացվել է ծորակի ջուր չխմել, չլվացվել: Այն կարելի է օգտագործել միայն արտաքնոցում:

 

Քարածխի արդյունաբերությունում օգտագործվող քիմիկատի արտահոսքը Էլք գետ տեղի է ունեցել Չառլստոնում, որի հետևանքով տուժել է 100.000 տնտեսություն:

 

Աշխատանքներ են իրականացվում՝ ջրամատակարարման հարցը հնարավորինս շուտ լուծելու ուղղությամբ:

 

 

 

 

«Փաստինֆո»