ԵԼՔ դաշինքը 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։

 

«Էդմոն Մարուքյանն ունի բավականին տպավորիչ կենսագրություն և խորհրդարանական աշխատանքի փորձ»,- այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԵԼՔ դաշինքի ղեկավարը։

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Էդմոն Մարուքյանը հայ հասարակությանը հայտնի է իր իրավապաշտպան գործունեությամբ. «Պատգամավորական գործունեության հենց սկզբնական շրջանից աչքի է ընկել որպես պրոֆեսիոնալ օրենսդիր։ Նրա աշխատանքի գնատականը ապրիլի 2-ի ընտրություններում տվել են նրա ընտրողները՝ ևս մեկ անգամ ընտրելով ԱԺ պատգամավոր»,- ընդգծեց նա։