Մարտի 2-ին' ժամը 21.32-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 34կմ դեպի արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.490 և արևելյան երկայնության 46.660:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Քաջարան քաղաքներում' 2-3 բալ ուժգնությամբ: