YouTube-ի օգտատեր Դեննի Վինջեթը տեսանյութ է տեղադրել, որտեղ ցուցադրվում է iPhone 8-ի երեք հնարավոր գույների պատյաններով մակետը` արծաթագույն, սև և բրոնզագույն-ոսկեգույն, եթե հավատանք այս տեսանյութին, ապա iPhone 8-ը չի ունենա վարդագույն-ոսկեգույն տարբերակը:

Apple-ի նոր սմարթֆոնը կներկայացվի մի քանի շաբաթ անց, իսկ մինչ այդ մարդիկ քննարկում են և տարատեսակ եթադրություններ են անում` ինչպիսին կլինի նոր  iPhone 8-ը:

Այժմ արդեն հայտնի է, որ iPhone 8-ը կունենա 5,8 դյույմանոց էկրան, կրկնակի տեսախցիկ և անլար լիցքավորման հնարավորություն: