Քաղաքացիները վաղ առավոտից փակել են Վանաձորի  կենտրոնական բոլոր փողոցներն ու խաչմերուկները։ Դասադուլ և գործադուլ են հայտարարել Վանաձորի գրեթե բոլոր դպրոցները։ Ուսուցիչները միացել են աշակերտների բողոքի ակցիաներին։

Գոործադուլ է հայտարարել «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակազմը։ Ֆաբրիկայի թվով 3 հազար աշխատակիցները միացել են ցուցարարներին: Անհնազանդության գործողություններին մասնակցում են նաև «Ավտոգենմաշ» գործարանի մոտ 80 աշխատակից։

 

Ցուցարարները վանկարկում են «Վահ-րա՛մ, հեռացիր»: Նրանք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ուղղված կոչեր են հնչեցնում, ով պատգամավոր է ընտրվել Լոռու մարզից:

Քաղաքացիների հոսքը դեպի «Հայքի» հրապարակ չի դադարում։ Ցուցարարներն արգելափակել են քաղաքապետարանի և մարզպետարանի շենքերի մուտքերը։

Հիշեցենենք՝ վարչապետի միակ թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Փաշինյանը Երևանի բազմամարդ հրապարակում կոչ արեց վաղ առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, ինչն արդեն իսկ իրականություն է դարձել: