2018 թվականին Անթալիայում 4,8 մլն ռուսաստանցի Է հանգստացել ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին Թուրքիայի Անթալիա առողջավայրն ընդունել Է 13,64 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկների, որոնցից յուրաքանչյուր երրորդը եղել Է Ռուսաստանի քաղաքացի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

2018 թվականին Անթաիայում եղել Է ՌԴ-ի 4,8 միլիոն քաղաքացի, ինչը 26,3 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Փորձագետները Ռուսաստանի արտագնա զբոսաշրջության բնագավառում Թուրքիայի առաջատարությունն են կանխատեսում նաեւ 2019 թվականին: Բայց միանգամայն հավանական Է, որ աճի տեմպերն ավելի ցածր կլինեն, քան արձանագրվել են անցյալ տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: