ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանն առ այն, որ «ռուս զբոսաշրջիկները պետք է Վրաստան գան, քանի որ սիրում են այդ երկիրը»:

 

«Հենց այդպես հա՞, պե՞տք է: Շերի անձամբ Ձե՞զ են պարտական: Ակնհայտ է, որ դուք հիմա ջանք եք գործադրում, բայց էլ ավելիին է պետք ձգտել։ Ջանք գործադրեք, ոչ թե հանուն ռուս զբոսաշրջիկների, որոնք գնալու տեղ ունեն, այլ այն ժողովրդի, որը ձեզ է ընտրել։ Եթե ռուս զբոսաշրջիկներն ինչ-որ բան պարտավոր են, ապա դա այն չէ, որ իրենց ապահով զգան, այլ այն, որ իրենց ընդունում են թանկագին հյուրերի պես և որ նրանք եկել են հանգստանալու և ոչ թե ներքաղաքական խմորումների մասին կարդալու ու Վրաստանի զբոսաշրջության նախարարության խորհրդով «Թբիլիսում մարդկանց խոշոր կուտակումներից» խուսափելու։ Եթե նման զգացմունք չունեք, ապա այդ դեպքում ոչ ոք ոչ ոքի ինչ-որ բանում պարտական չէ»,-գրել է Զախարովան։

 

«Ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես»,-այս հայտնի արտահայտությամբ իր գրառումն ավարտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: