ՎՏԲ բանկը պատրաստակամություն է հայտնել Թեղուտի հանքը հանձնել կառավարությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է տեղեկությունը:

«Ուղղակի այդ հայտարարություններն ընդունենք ի գիտություն, որ բացասական ազդեցություն գործընթացի վրա չունենա»,- ասել է նա։

«Պարոն Կոստինը դեռ Սանկտ Պետերբուրգում ինձ հետ զրույցում ասել է, որ պատրաստ են նվիրել հանքը կառավարությանը։ Հիմա հարց կլինի՝ բանկը պատրաստ է հանքը նվիրել, կառավարությունը պատրաստ է ընդունել, բա ինչի՞ դա տեղի չի ունենում։ Որովհետև որոշակի դատական վեճեր կան։ Արձանագրենք, որ այսպիսի իրավիճակ ունենք, հետագա զարգացումը մաքսիմալ արդյունավետ կփորձենք կազմակերպել», - նշել է վարչապետը։