Այս տարի Հայաստանը տնտեսությունը կփակի 6 տոկոս տնտեսական աճով' գրեթե երկու անգամ ավելի, քան Կառավարությունը սպասում էր անցած տարվա վերջին՝ 3.2 տոկոս: Այս մասին են վկայում թե տեղական, թե միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վերլուծությունները և ներկայացրած վիճակագրությունն ու թվերը;
Այս հանգամանքն էլ իր հերթին բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծում՝ կապված Վահան Քերոբյանի հետագա պաշտոնավարման հետ: Բանն այն է, որ վերջինս խոստացել էր տարեվերջին ապահովել երկնիշ տնտեսական աճ, մինչդեռ տարվա ավարտին մնացել է երեք ամսից էլ քիչ ու պարզից էլ պարզ է, որ երկնիշ տնտեսական աճ Հայաստանում չի գրանցվելու՝ չկան նախադրյալներ, դժվար թե օգնության հասնի նաև Փաշինյանի կախարդական փայտիկը: Ստացվում է, որ Քերոբյանը կամ պետք է կատարի հրապարակային տրված խոստումը և լքի պաշտոնը՝ ընդունելով, որ ձախողել է, կամ ՔՊ-ական պաշտոնյաների ոճի մեջ մնալով' պետք է հորինի բազում բացատրություններ, թե ինչու նրան այդպես էլ չստացվեց ապահովել խոստացած երկնիշ աճը:
Սակայն, երկրորդը Քերոբյանի մոտ դժվար թե ստացվի' անգամ բուռն երևակայության դեպքում: Չէ ո՞ր դեռևս այն ժամանակ, երբ նորանշանակ նախարարը խոսում էր նման աճից, մասնագետները միաբերան պնդում էին, որ Քերոբյանի ասվածը պարզ պոպուլիզմ է: Ինչպես տեսնում ենք՝ եկել է պոպուլիզմի դիմաց վճարելու ժամանակը...