Վրաստանում բանակային սպան զոհվել է Թբիլիսիի մոտակայքում Վազիանիի զորանոցում զենքի փորձարկման ժամանակ: Ինչպես գրում է Trend-ը' հղում կատարելով Վրաստանի ՊՆ-ին, վրացական բանակի մայոր Օթելլո Ղուլբիանին զենքի փորձարկության ժամանակ վիրավորվել է, որից հետո շտապ կարգով հոսպիտալացվել է:

Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ սպան մահացել է:

Վրաստանի ՊՆ-ն չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ զենքի փորձարկության ժամանակ է զոհվել սպան, ով ծառայում էր վրացական բանակում 1992 թ.-ից: