Այսօր՝ օգոստոսի 2-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:40-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 68 ՍՏ 169 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գևորգ Միրզոյանը Արշակունյաց պողոտայում՝ Հայրենիք կինոթատրոնի դիմաց, բախվել է Երևանի բնակիչ 33-ամյա Դավիթ Պողոսյանի վարած Plimut մակնիշի 14 ՕՍ 695 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարից հետո ВАЗ 2106-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով 50-55 տարեկան կին է, որին ВАЗ 2106-ի վարորդը օգնություն է ցուցաբերել և տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը, իսկ Plimut ավտոմեքենան, ըստ տեղեկությունների, պատկանում է «Սենատոր» խաղատանը:

Շարունակությունը՝ այստեղ։