shamshyan.com Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում, Երևանի քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 20-ամյա Խաչիկ Սարգսյանը, վարելով ВАЗ 21703 մակնիշի 88 AՕ 881 համարնիշի ավտոմեքենան, Կորյունի փողոցի թիվ 8 շենքի, Նաիրի գրատան դիմաց վրաերթի է ենթարկել ГАЗ 3102 մակնիշի 21 ՍՏ 001 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում կանգած քաղաքացուն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Խ. Սարգսյանն իր կողմից վարած ավտոմեքենայով բախվել է ГАЗ 3102 -ին և քաղաքացին մնացել է ավտոմեքենաների արանքում: Կարճ ժամանակում վթարի վայր ժամանած շտապօգնության բրիգատը, վրաերթի ենթարկվածին՝ ով կլին 45-50 տարեկան տղամարդ, տեղափոխել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց, որին առաջինը օգնությունն են ցուցաբերել քաղաքացիները: Այս պահին դեպքի վայր են ժանաել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանի և 1-ին սպայական գումարտակի 1–ին դասակի հրամանատար Կարեն Ներսեսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում հանձնարականով ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքությունը: Ըստ տեղեկությունների վրաերթի ենթարկվածը ГАЗ 3102 -ի վարորդն է, ում ոտքը՝ ըստ հավաքվածների, կտրվել է:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի