Նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը-ը գիշերը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ hիվանդանոց: Բժիշկներն աղտորոշել են արևահարություն, Սուրենի ջերմությունը 40 աստիճանից չի իջնում: Տեղեկացնում են «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությունից:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը 11 օրերի ընթացքում նստացույցի մասնակիցներին չթույլատրեց վրան կամ հովհանոց տեղադրել:

Այժմ հիվանդանոցում բժիշկները պայման են դրել Սուրեն Սահակյանի առջև՝ կամ տեղափոխվում ես վճարովի բաժանմունք, կամ վեր կաց գնա հիվնադանոցից: Սուրեն Սահակյանի համար նորից շտապ օգնություն են կանչվել:

Վիճակը մնում է անփոփոխ: