Բրիտանացի ուսանողուհի Ալեքս Թաուսենդը պարտադրված է եղել օդանավակայանում հանել ջինսի շորտերը' ինքնաթիռ նստելու համար, որովհետեւ անձնակազմի կարծիքով' դրանք շատ կարճ են եղել: Ուսանողուհին ընկերների հետ գնում էր Մայորկ' երեկոյի մասնակցելու, եւ հագել էր դրան համապատասխան հագուստ, բայց նրա շորտերը չեն համապատասխանել օդանավակայանի պահանջներին: Ավելին, Monarch Airlines ավիաընկերության ներկայացուցիչները պահանջել են, որ աղջիկը հագուստը փոխի հարյուրավոր այլ ուղեւորների աչքի առաջ: Աղջիկը պատմել է, որ նրան չեն թողել անգամ գնալ զուգարան' հագուստը փոխելու համար, եւ ստիպված է եղել ճամպրուկից հանել խալաթը եւ դրանով ծածկվելով՝ հագնվել ավիաընկերության պահանջներին համապատասխան, որպեսզի թույլ տան գրանցվել եւ բարձրանալ ինքնաթիռ: