Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի Արարատի մարզի Նշավանի եւ Արագածոտնի մարզի Ձորագլխի համայնքների ղեկավարների լիազորությունները:

 

Համապատասխան որոշումը կընդունվի սեպտեմբերի 19-ի կառավարության նիստի օրակարգում:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացրած տեղեկանքում նշվել է, որ Նշավանի համայնքի ղեկավար Մկրտիչ Ներսիսյանի առողջական վիճակը վատթարացել է, իսկ Ձորագլուխ համայնքի ղեկավար Խաչիկ Հովհաննիսյանը մահացել է: