Հայաստանի անկախանալուց 22 տարի անց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքը կրում է խորհրդային ծագումով անվանում: Նոյեմբերյանում կա նաեւ «Նոյեմբերի 29-ի փողոց»: 1920թ.նոյեմբերի 29-ին 11-րդ կարմիր բանակն Ադրբեջանից մտավ Հայաստան: Դիլիջան քաղաքի փողոցներից մեկը դեռեւս կրում է խորհրդային գործիչ Կալինինի անունը:

 

Սեպտեմբերին 21-ին, Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի օրը Տավուշի մարզկենտրոն Իջեւանի Ազատամարտիկների հրապարակում կայացել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Իջեւանի զորամասի հրամանատար Միհրան Մախսուդյանը, զորամասի զինծառայողներ, մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցներ, երեխաներ եւ Իջեւան քաղաքի սակավաթիվ բնակիչներ:

 

Տավուշի մարզի բնակիչների մեծամասնությունը ֆինանսական, սոցիալական խնդիրներ ունենալով' Հայաստանի անկախության տարեդարձն իր տոնը չի համարում:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ