Ալ Քաիդայի հետ համագործակցող «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները, ովքեր ստանձնել էին Նայրոբիում ահաբեկչության պատասխանատվությունը, չորեքշաբթի օրը հայտարարել են, որ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոնում գերի վերցրած պատանդներից սպանվել է 137-ը. գրում է AFP-ն' հղում կատարելով Twitter-ում խմբավորման տարածած հայտարարությանը: Այս թիվը զգալիորեն գերազանցում է Կարմիր խաչի կողմից հրապարակած անհետ կորածների թիվը: Կազմակերպության տեղեկությունների համաձայն' անհետ կորած է համարվում 63 մարդ, իսկ զոհերի պաշտոնական քանակը 67-ն է:

Խմբավորումը Twitter-ում մեղադրել էր Քենիայի զինվորականներին իրենց դեմ քիմիական նյութեր պարունակող սպառազինությւոններ կիրառելու մեջ:

Քենիայում ահաբեկչության կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել: