Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի Սպանդարյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.40-ին, մարվել՝ 20.46-ին: Այրվել է Ն. Բ.-ին պատկանող Զապորոժեց մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:

 

Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: